Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 3 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/126

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Ընկ․ Լունաչարսկու կաբինետը։
Միսիս Սնոուդենը սարսափահար է
Դուրս։
Ետևից ոջիլը։
Ոջիլը— արդեն թևավոր է․
Պեգաս է․
Հասավ,
Բռնեց,
Նստեցրեց մեջքին—
Դեպի բացը.
Ձյուն։
Բուք։
Քամի։
Ձմեռ։
P. C. Փ. C. P․
Ներքևում— Ուկրա՛յնան,
Ադեսը․
Ոջիլը վար.
Ա՜—
Ծանոթներ են․․․
Ֆրանսիացիներ։
Կհասնի,
Կգգվի,
է՛ս է,
Է՛ս է,
է՛ս է—
Թրախկ.—
Թոփ,
Թունդ,
Թնդանոթ,
Բալշևիկներ,
Եկան,