Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 3 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/128

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Ահա սահմանն անցան։
Ահա իջան։
Զառանցանք էր—
Չկա
Ռիգա։
Էքսպրեսս։
Կուպե։
Միսիս Սնոուդենը։
Դեմը—
Գերմանիա,
Ֆրանսիա,
Պադեկալե,
Լամանշ,
Դուվր,
Լոնդոն—
Ավտո,
Լիֆտ,
Բնակարանը,
Ննջարանը․․․
Մշուշ։

ՆՈՐԻՑ ՏԱՆԸ


Միսիս Սնոուդենի ննջարանը։
Միսիսը ներս։
— Ահ,—
Միստր Սնոուդենը։
Գրկախառնում։
Համբույր։
Միստր Մակդոնալդը։
Հայացքը նման է երազի։

Վերջ երկրորդ մասի