Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 3 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/131

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Միստր Մակդոնալդի կաբինետը։
Նամակը ձեռին։
Համբուրում է։
Ոտքի։
Ոգևորված է։
Մոտենում է հեռախոսին։
Մշուշ։
Երկու լուսավոր շրջանակ
Մեկի մեջ— միստր Մակդոնալդը,
Մյուսում— միստր Սնոուդենը։
Երկուսն էլ հեռախոսի առաջ։
Նրանց միացնում է թելը։
Թելը ոնց որ հոսում է։
Խոսում են։
Գլխով են անում։
Ա՞,
Միստր Մակդոնալդը բղավում է։
Ա՞
Միստր Սնոուդենը ցնցում է գլուխը։
Զարմանում է.
Չի հասկանում.
Ա՞...
Հասկացավ։
Լավ։
Լավ։
Լավ։
Մշուշ։
Միսիս Սնոուդենի ննջարանը։
Միստր Սնոուդենը— ներս։
Գրկում է։
Համբուրում։
Աչքերը,