Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 3 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/133

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Դուրս են անում միստր Սնոուդենին՝
           վզակոթին տալով։

ՆՈՐԻՑ ՏԱՆԸ


Միսիս Սնոուդենի ննջարանը։
Միսիսը։
Միստրը։
Միստր Մակդոնալդը։
Միսիսը հիվանդ է։
Պոկում է մազերը,
Կապվել է լեզուն։
Ծեծում է բարձը։
Կոմունիզմ է ուզում։

ԷՊԻԼՈԳ
ՄԻՍՏՐ ՄԱԿԴՈՆԱԼԴԻ ՆԱՄԱԿԸ


Հոգյակս,
Մի՛ք հուսահատվի։
Ես նոր ելք եմ գտել։
Մեր
Տեր
Թագավորը գիտե՞ք—
Գնում եմ մոտը։
Ոտը կհամբուրեմ։
Մեր Գևորգը բարի՛ է․
Նա կհասկանա մեզ։
Նա կգթա։
Կոմունի՞զմ եք ուզում.
Պարլամենտը չտվեց—
Թագավորը կտա։

ՎԵՐՋ