Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 3 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/137

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է


ԲՈԼՈՐ ՊՈԵՏՆԵՐԻՆ



Հե՜շտ է ձեզ,
Սիրում եք սեր սերել դուք միշտ։
Թոքերդ շվի շինել՝
Երգում եք սեր։
5 Առիթը գա՝ կարող եք գործարան էլ սիրել
Առիթը գա՝ պայքար էլ կսիրեք։
Իսկ ես,
Ոնց որ տրիբուն,
Ոնց որ ըմբոստ ըմբիշ—
10 էդ բոլորին թքե՛լ եմ դեռ երեկ։

Երեկ
Դուք
Երգում էիք սերը։
Երգում էիք՝ սիրուն գարուն, առու։
15 Բայց․.. եկավ Հոկտեմբերը—
Ու ցամաքեց «առուն»։

Հոկտեմբերը եկավ—
Ուզեց մկան։
Կա՛մք ուզեց Հոկտեմբերը—
20 Որ աշխարհում հորդի։
Հոկտեմբերը