Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 3 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/138

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Մասսաների ճակատը հակադրեց հնին։
Հոկտեմբերը բռնեց մեր կոկորդից—
Հրամայեց՝
25 — Շինի՛։

Լսու՞մ ես
Է՜յ,
Դու՛.
Շի՛ն շինի՛ հիմա դու։
30 Ռե՛լս շինի՛ մաշինի, թե կարաս։
Երգել աղջիկ, թե շոգի— օգուտ չկա․
Մեկ է։
Շինիր փողոց քարած։
Շինիր կանալ։

35 Հոկտեմբերը բերին կրակով։
Հոկտեմբերը բերին սովորական մարդիկ։
նրանք, որ— գիտեին՝
Առաջ դեռ— հա՛ց տուր ուտենք,
Առաջ դեռ— կերակուր,
40 Հետո— ինքնիրեն կհասնենք
Թե գարնանը,
Թե առվին,
Թե վարդին։

Հասարա՞կ է։
45 Իհա՛րկե։
Ոնց որ աքսիո՛մա։
Ինչքան էլ երկինք համբառնաք—
է՛ս է,
է՛ս է,
50 է՛ս է։