Jump to content

Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 3 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/139

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Հասկանու՞մ եք՝
— Ո՛չ մի պառնաս.
Թեկուզ պրոլետպառնաս։
Թեկուզ պրոլետպոե՛զիա։
55 էսպե՛ս է,
Է՛ս է,
Երգը երգ է։
Թեկուզ շոգի գրեք։
Թեկուզ պրոլետսոնետ։
60 Լսու՞մ եք.
Լավ է— լո՛ւ արածել,
Լավ է ոռնալ,
Քան երգով գործարան սնել։

Երկնքից չենք ընկել մենք։
65 Ոչ էլ թռչունն է մեզ բերել։
Ոչ էլ քամին։
Երկիրն է մեզ ծնել։
Հողը,
Փողոցը,
70 Հանքը,
Գործարանը։
Հոկտեմբերը բերեց մեզ դինամիտ։
Հիմի պայթենք պիտի։
Բայց ո՛չ թե երգում միամիտ —
75 Այլ դուրսը,
Դաշտում,
Ձեր դռանը։

Լսո՞ւմ եք.
Էյ,
80 Դուք,