Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 3 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/149

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Չմոտենա՛ք.
15 Հազա՛ր են,
Բյո՛ւր են,
Միլիա՛րդ են,
Ավելի՜ն են.—
Ու էդ
20 Բոլորը
Մեբերան —
— Լենի՛ն,
— Lenin,
— Ленин...
 
25 Գիտե՞ք թե աշխարքի արգանդից
Ինչքա՜ն հանճարեղ մարդիկ։
Ինչքա՜ն, ինչքա՜ն Կրոմվել,
Կամ հնդիկ Գանդի—
Անթիվ
30 Եղել են,
Կան դեռ,
Ու կգան․—
Այնինչ Իլյիչը—մեկ է,
Ուրիշ Իլյիչ—դժվար թէ,
35 Ուրիշ Իլյիչ—չկա։
 
Դասակարգը
Դար դարի ետևից
Սնել է Իլյիչին։
Դասակարգը
40 Դար դարի ետևից —
Հյութեր է նյութել։
Անգամ ջրկիրը Տիբեթի
Տվել է Իլյիչին ուղեղին—
Մի թել։