Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 3 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/150

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

45 Թել—թել,
Նյարդ—նյարդի ետևից,
Նյարդից թե քո, թե իմ—
Առել է դասակարգը—
Տվել է Լենինին։
50 Թել—թել,
Նյարդ—նյարդի ետևից
Հյուսել է—
Բարդ
Կանվա։
55 Եվ հիմա
Իլյիչը —
Վախճանվա՞ծ․․․
Մեռած կամ.
Կամ չկա՞․․․

60 Չէ', պրոլետար
Իլյիչը—իմ մե՛ջ է
Քո մե՛ջ է,
Նրա մե՛ջ է,
Իլյիչը— կա․․․

65 Կա— դասակարգը։
Դասակարգը
Պարզե՜լ է Լենինին, իբրև դևիզ։
Դասակարգը հակադրե՛լ է հնին
ԻՐ
70 Լենինին։
Ու կպարզե՛ հնին
ԼԵՆԻՆԻԶՄ։