Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 3 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/156

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Ոնց որ լիֆտ—
Ելնում է արևը։
Գալիս է դեպի ինձ։
Բարձրանում է։
50 Ճառագայթը— թև է ետևից նետած
Ետևից— երկրագունդը.
Մոտ է.
Մոտենում է.
Սահում է դեպի ինձ․
55 Սգվում է դեպի վեր—
էտաժին էտաժ։

Վեր,
Վեր,
Վեր—
60 Ահա ներքևը Կիվը,
Ահա Մոսկվան․․․
Այդ Ի՞նչ է․
Ոնց—որ ճռինչ է․
Դադարում է շունչս․․․
65 — Շնչում եմ։
Թեթև եմ։
Ես կամ։

Թրա—խկ․
Հասա։
70 Իջնում եմ։
Կարծես Մոսկվան է։
Է՜յ.
Ո՞վ կա էդտեղ --
Տարե՛ք ինձ P․К․П․