Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 3 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/158

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Ահա—
Երկնքից իջնում է մի քաղաք․
Ահա մարդիկ․
Մարդիկ.
110 — Մա՞րդ է թե սարդ․
Մոտենում է մեկը․
Ոնց որ ծեր է․
(Ես նրան մի գրքում կարդացել եմ)․—
Չէ՛.
115 Փոքր է․
Երեխա է․
Փախավ։
Ահա ուրիշն եկավ։
Նայում է աչքերիս։
120 Աչքերը սուզվում են մեջս։
Աչքերը ոնց որ ինձ քերում են։
Հորում են ուղեղս։
Ի՞նչ.
Ազգանու՞նս.․․
125 Ազգանունս— Չարենց է,
Իսկ Չարենցը
Դուք
Հասկանու՞մ եք․․․
Խա—խա—խա—խա—խա․․․—
130 Ծիծաղում է։
Ուրախ է,
Իհա՛րկե նա ինձ հասկանում է։
Մեքենա միտք ունի երևի։
Էն, որ կարդացել եմ։
135 Ահա—
Սահում է դեպի ինձ․