Jump to content

Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 3 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/163

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

(Մի բան որ չեմ տեսել երկուսն էլ)—
Նայես՝ ի՞նչ կա հիմի մեր թաղումը․․․

Դնում ենք մի կողմ գնդացիրը։
Անցնում ենք փողոցով։
260 Ծիծաղում են։

Մտածում եմ՝ հայեր են․
Կհասկանան գոնե․
Է՜յ,
Ի՞նչ է էստեղ․
265 Մոտենում են։
Շարվում են շուրջս։
Ասում եմ անունս։
Գուցե հիշեն․․․
— Չարենց,
270 — Չարենց․
— Չարենց—
Հեռանում են․․․
Ախ,
Կբռնե՛մ հիմի,
275 Ծերո՛ւկ, ծերո՛ւկ, ծերո՛ւկ.
Միթե սա— Երևա՞նն է․
Սո՛ւտ է,
Լսո՞ւմ ես. Երևան չե՛ս բերել դու ինձ․
Երևանն— ավան էր․
280 Երևանը— Վանի պես քոսոտ էր,
Ճչում եմ։
Փնչում եմ։
Կանչում եմ ծերուկին։
Ուղեղս սղոցում է դողը։