Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 3 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/164

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

285 է՜յ
Ծերո՛ւկ,—
Երևա՞նն է ասում ես․
— Դէ ցո՛ւյց տուր Մասիսը, թե կարող ես․
Մասի՞սը․
290 Նա՞,
Աբա ձյո՞ւնը․․․
Լսո՞ւմ ես,
Է՜յ,
— Ձյո՛ւնն եմ ուզում— սպիտա՛կը․․․
295 Ի՞նչ շենքեր են էնտեղ,
էն ի՞նչ բուրգեր են ապակի․․․
էն ի՞նչ է բարձրանում․․․

Սողում է հողը։
Փախչում է իմ տակից։
300 Իմ հոգին ոնց որ կաշկանդել են։
Էյ,
Ծերո՜ւկ, ծերո՜ւկ, ծերո՜ւկ—
Չկա։
Չքացել է,
305 Ես— ցնդել եմ.
Վազում եմ քաղաքով։
Մարդիկ,
Մարդիկ,
Մարդիկ...
310 Մարդի՞կ են վերջապես, թե ուրո՞ւ են․․․
Նայում եմ՝
Մոտ են.
Մտնում են մեջս.
Թռչում են իմ միջով—
315 էլ չե՛ս բռնի․
է՜յ—է՜յ—