Jump to content

Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 3 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/165

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Էլ հեռու են․․․
է՛յ,
Դուք,—
320 Ո՞րտեղ եմ— ասացե՛ք խնդրեմ․
Ասացե՛ք խնդրեմ— ո՞րտեղ եմ ես։
Նայում են երեսիս—
Ծիծաղում են․
Լուռ են․
325 Կամ իրենք են խուլ վերջապես,
Կամ ես ինքս— խուլ եմ․․․
Վազում եմ էդտեղից․
Ոնց որ ինձ են վազում․
Ես անշարժ եմ․
330 Մի բան վազում է մեջս․
Ես ինքս— վազք եմ։
Եվ ո՛չ մի ծանոթ։

Ծերո՛ւկ—ծերո՛ւկ—ծերո՛ւկ..․
Ոնց որ չի է՛լ եղել։
335 Ոնց որ հրաշք էր։
Փախչում եմ խուճապով։
Ուղեղս սղոցում է դողը։
Աչքերս պայթում են սարսափից։
Փախչում եմ։
340 է՜յ,
Մարդի՛կ,
Մի խո՜սք լոկ,
Մի շշուկ․
Հասկանո՞ւմ եք՝ ցն—դում եմ․
345 — Ա՜—ղա—չո՜ւմ եմ․․․
Տեսնո՞ւմ եք՝ հասնում է մահս,
Ահը գրկել է ինձ.