Jump to content

Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 3 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/166

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Մարդի՛կ,
Խնդրո՜ւմ եմ ձեզ,
350 Ամեն ինչ ձեզ կանեմ․
Կօգնեմ ամե՜ն բանով․․․

Անցնում են։
Խուլ են։
Ամբողջ տիեզերքում— և ոչ մի ծանոթ։

355 Փախչում եմ քաղաքով։
Մտնում եմ հրապարակը։
Այն ի՞նչ է․
Մոտենում է..․
Ինձ մոտենում է մեկը․
360 Ես նրան կարծես ճանաչում եմ.
Տեսել եմ․․.
Կարծես դեռ երեկ էր․․․
— Ախ—
Մոտեցավ...
365 Մոտեցավ.․․
Բայց ի՞նչ է․
Աշտարա՞կ է․
Մա՞րդ է...

Վերջապես․․․
370 — Ռակետ էր ակնթարթը։

Վերջապես գտա։
Սա ծանոթ է։
Ինձ կպատմե ողջը։
Չի պահի ոչ մի բան․
375 Կնստի մոտս․
Հետս կլինի․․․