Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 3 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/170

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

O՜,
Զարմանում եք միայն։
15 Բայց մեր տերիտորիան—
Բռնում է աշխարհի վեցերորդը։
Ի՞նչ.
Ուզո՞ւմ եք նոր «օ» էստեղ.
— Ավելորդ է։
20 Թողնենք դեռ եդ «օ»—ն։
Մտնում եք մի հիմնարկ պետական։
Ասենք Զագսը։
Պատից կախված է Մարքսը։
Պատից— Իլյիչը...
25 Մեր զինանշանն անգամ—
Պարզից պարզ է՝
«Մուրճ ու մանգաղ»։

Ամեն տեղ— բանվորն է։
Ամեն տեղ— գյուղացին։
30 Վերցրեր՛ք մեր դրամը։
Վրան՝
«Պրոլետարներ բոլոր երկրների—միացե՛ք»։
էսպե՛ս է։
Բայց թողնենք դեռ է՛ս էլ։
35 Մտնում եք գործարան։
Կամ հանք մի, ձեր տեղում թե կար
Հարցնում եք՝
— Ու՞մն է.
Այսինչ—այնինչի՞նը։
40 — Չէ՛.
— Խորհրդայի՛ն է։
Պարզ՝ պետական։
Դուք նորից զարմանում եք։