Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 3 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/171

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Զարմանքից դուք ընկնում եք հալից է
45 Ոնց որ ուտո՛պիա է,
Ոնց որ երազ,
Որ չի Էլ երազել դեռ ո՛չ մի դեմոկրատ—

սոցիալիստ»

էսպե՛ս է։
Է՛ս է։
50 Լավ է, թե վատ—
Հենց էս է, որ կա։

Իսկ հիմա—թողնենք էՍ—էՍ—ԷՍ—ԷՌ—ը,
Գնանք Ամերիկա։—
Ս.Տ.A.
(ԱՄԵՐԻԿԱ)
Ամերիկան որ կա—
Ոնց որ լսել եք,
Ոնց որ գիտեք—
Գտնվում է աշխարքի տակին։
5 Ամեն ինչ մեծ է էնտեղ,
Ամեն ինչ— ահագին։
Եվ էն էլ— էնքա՛ն ահագին,
Որ ասեմ— վախենամ ցնդեք։
Մեկ էլ—
10 (Խնդրում եմ չվախեք)—
Ամեն ինչ— երևակայո՞ւմ եք— թարս է էնտեղ։

Ամե՛ն ինչ։
Այո՛։
Անգամ օրացույցը։