Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 3 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/172

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

15 Երբ էստեղ շաբաթ է—
էնտեղ կիրակի՛ է,
Երբ գիշեր է էստեղ—
էնտեղ լույս է...

(Բայց, ասենք, էս բոլորը— դեռ հեչ։
20 Զարմանալի չեն էնքան էլ։
Մանրուք են։
Սովորական բաներ։
Արյունը զարմանքից կխփի ձեր գանգին—
Երբ անցնենք հասարակական կյանքին)։

25 Կարդացել եք։
Լսել եք երևի։
«Ամե՛րիկա․․․»,
«Դեմոկրա՛տիա․․․»։
«Դրախտ․․․»,
30 «Եդեմ․․․»։
— Դրախտ է, իհարկե—
Միլիարդեր եք եթե․․․

Միլիարդեր եք եթե—
Երևակայու՞մ եք․
35 —Ա—մե՜ն—բան—կա․․․
Ձերն են՝
Թե Սպիտակ Տունը,
Թե Նյու—Յորք Սի՛տին,
Թե— բանկը։

40 Հենց որ Նյու—Յորք մտաք—
Միլիարդեր եք եթե—