Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 3 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/176

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Պ․ Պուանկարեն գալանտ է։
Ոնց որ ամեն ֆրանցուզ։
Ձեզ կտա իր թևը՝
15 Կանցնեք դուք թևանցուկ։
Պ․ Պուանկարեն էդպես ձեզ կտանի —
Կնստացնի օթո։
Էնտեղ,
Ներքևում,
20 Կհևա մի անիվ։
Կթռչեք փողոցներով, ոնց որ օդով։

Էսպես գալանտ, թեթև,
Պ․ Պուանկարեն ձեզ կտանի օթել։
Էդտեղ մի փոքր կմանժեք։
25 Հետո կտանի ձեզ կաֆե —
«Դե զաֆեր էտրանժե» ։
Կաֆեում —
Պ․ Պուանկարեն ձեզ կտա մի դոզ կաֆեին,
Կառաջարկե ֆիֆի։
30 Ֆիֆի չէ, ֆրանսական փերի։
Չմերժե՛ք։
Չմերժեք եթե—
Տանու մարդ եք արդեն։
Անգամ՝
35 Կստանաք օրդեն.
Կդառնաք—«լե գրան աֆերիստ»․․․

Որ դարձաք՝
Ժամը չորսին
Կկանչե ձեզ որսի։
40 (էդ ժամին նա սիրում է որսալ)։