Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 3 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/177

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Կնստացնի օթո —
Կտանի Վերսալ։
 
Վերսալում—
Կտեսնեք դուք մի պալատ—սալոն։
45 Ամեն ինչ կա։
Բացի էն, որ պետք է որսալու․․․
Բայց Վերսալում դուք որս չտեսնեք էլ թեպետ —
Ոչի՛նչ.
Կհամբերե՛ք։
50 O,հին վարպետ է պ․ Պուանկարեն։
Ո՛րս է ձեզ պետք.
— Երկնքի՛ց կճարե..․
Մեկ էլ.
Մի փոքրիկ հանգամանք չմոռանաք երբեք․
55 — Պ. Պուանկարեն սիրում է իրավունքը։
Սոցիալիստ չէ թեպետ,
Բայց
Առանց իրավունքի
Չի հանի ոչ ձեր աչքը, ոչ ունքը․․․
60 Օ, ո՛չ,
Ո՛չ մի դեպքում։
Ամենից առաջ— իրավունք։
Ամե՛ն ինչ— իրավունքով։
Իրավունքով— թեկուզ
65 էդ
Պաշտելի
Իրավունքը—
Մարմնացնի հենց ինքը, կամ ժեներալ Դեգուտ..․
էսպես է պ. Պուանկարեն։
70 Պ․ Պուանկարեն—
Չի՛ խանգարի երբեք ուրիշի հանգիստը։