Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 3 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/178

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Անարխի՞ստ եք․
— Դե՛ աչքերից հեռո՛ւ։
Է՛դ է պատճառը հենց, որ զզվելի են մուսյոի

աչքերում—

75 Առաջինը —
       Գերմա՛նիան,
Երկրորդը —
       Կոմունիստը․․․
Բայց —
80 Պ. Պուանկարեն դեմ չէ բացառությանց։
Օր.
— Կոմունիստների վերաբերյալ— ո՛չ մի

բացառություն․

Այնինչ գերմանացուն —
Կարող է և սիրել, ոնց որ իր կնոջը,
85 Ոնց որ, երևակայո՞ւմ եք, իր հարազատ կեսին․․․
Ինչո՞ւ չէ․
   Օր.—
       — Հուգո
              Ստիննեսին․․․
90 Եվ մեկ էլ,
Որպեսզի ճշմարտությունը չդառնա զուռնա,
Պետք է ասել, որ նա —
Ճիշտ է, զզվում է սոցիալիզմից, ոնց որ գլիստից,
Բայց —
95 Երևակայո՞ւմ եք —
Դեմ չէ —
        է՛բերտին —
             Սոցիալիստին․․․
էս բոլորի մասին զեկուցելուց հետո —
100 Պ․ Պուանկարեն ձեզ կժպտա փութով—