Ու
Սեղանի տակից—
Կհանի մի փութ թուղթ.․․
Կկարդա՛ 105
«Վերսալի դաշնագիր»։
Կետ—կետ,
Պունկտ առ պունկտ
Կհաստատի նա ձեզ,
Որ ունի.. որսալու իրավունք։ 110
Ինքը։
Կարող եք— և դուք։
Որսացե՛ք —
Թե կուզեք որսալ։
Կեսը ձեզ— 115
Կեսը—
Կբերեք Վերսալ..․
Զարմանքից կծում եք ձեր շրթունքը։
Թե մի աչք ունեիք— արդեն չորս է։
Չե՛ք հասկանում․ 120
էդ
Դեռ
Իրավունքը․
— Բա ո՛րսը
Մտածում եք՝ 125
— Ինչի՞ս է իրավունքը,
Մի թուղթ է, թե որ սին․․․
էստեղ երկրորդ անգամ
Կկծեք ձեր շրթունքը.
Երևակայո՞ւմ եք.