Jump to content

Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 3 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/18

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Հա՞..․
Օրիորդ չկա՛ ...
Ընկե՛ր...
Ու ծածկեց,որպես սև վահան —
25 Հայացքդ,
Դեմքդ,
Քեզ։

Հետո...
Մոտեցար վստահ։
30 Ասացիր։
Եվ ես —
Ահագին —
Աչքերիդ նժույգին նստած
Սրընթաց թռա միտինգ..․

35 Ուրիշ ի՞նչ...
Ոչինչ։
Խնդում։
Եվ
Մեկ էլ այն,
40 Որ դու—
Այնքան լա՛վն ես,
Զորեղ ի ծնե,
Որ կարող ես— գարա՛ժն ամբողջ
Աչքերիդ նժույգով թռցնել...