Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 3 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/183

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Աչք եք ածում մեկ էլ—
35 Չկա.
Ոնց որ ցնորք էր,
Ոնց որ ծուխ էր։

Նայում եք—
Հիանում եք՝
40 էդպիսի մի փերի չի տեսել դեռ աշխարքը։
Անո՞ւնը․
— Գերմանական Մարկ է․

Անունը,
Ոնց որ տեսնում եք—
45 Պոետիկ չէ էնքան էլ։
Բայց ինչի՞դ է անունը․
Հո չեք կշտանա անունով։
Այնինչ ամեն գերմանացի
Կրկնում է էդ անունը,
50 Ոնց որ տերտերը «հանուն հոր»։

Իրեն տված պատվին—
Իհարկե, արժանի է էդ կնիկը․
Երևակայո՞ւմ եք․
Էդ տիկնոջ շնորհիվ—
55 Ո՛չ միայն Բեռլինում,
Այլ Դոյչլանդում ամբողջ զոր—գիշեր—

հարսանիք է։


Ինքը,
Ոնց որ ասինք,
Կարծեք ցնորք է մի անգամ
60 Բայց,
Չնայած դրան,