Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 3 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/186

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

120 Ամբողջ սոցիալ—դեմոկրատական Բեռլինը
     պաշտում է էբերտին, ոնց որ կաթոլիկը

պապին։


Օ, Ֆրեյլինի նման
էբերտն էլ— մի հրաշք է,
Բայց․․․ հակառակ տիպի։

Էբերտը,
125 Ոնց որ գիտեք—
Սոցիալ—դեմոկրատական մի բերդ է։
Անառիկ է ավելի, քան բերդը։
Շուրջը փոխվում Է ամեն ինչ—
Ինքը կա։
130 էբերտ էր,
էբերտ էլ մնացել է,
էբերտ է։

Էբերտը—
Բերդ է ամեն բանով։
135 Օր.— անշարժ է, ոնց որ բերդը։
Ինքը նստած է անգործ—
Ուրիշն է բան անում։
Անշարժ է, իհարկե, հանուն սոցիալիզմի։
Մի բան է լոկ շարժում—
140 Լեզուն։
Էն էլ երբեմն, երբեմն,
Որ Ստիննեսին լիզի․․․

Պ. էբերտը,
Թե կամենաք հատուկ,
145 Թե ուզեք՝ հոգսից բարակած—
Ձեզ տուն էլ կտանի,