Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 3 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/187

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Եվ էն էլ— ո՛չ թե հասարակ,
Այլ— հասարակաց...

Չվախենաք իսկի։
150 Տանո՞ւմ է—
Գնացե՛ք։
Չքաշվեք— լսո՞ւմ եք— ոչոքից։
Մեկ է—
էնտեղ
155 Ոչ աղջիկ կտեսնեք, ոչ կին։
Էդ տունը—
Տուն չէ՞ հո
Դրախտ է մի հատիկ։
Ճամփին—
160 Ոնց որ քրիզանթեմ է ցանած։
Ներս մտնելուց առաջ—
Վերը—
Դրախտի ճակատին—
Կկարդաք՝
165

II ԻՆՏԵՐՆԱՑԻՈՆԱԼ


Կրկնում եմ՝
Դուք էնտեղ
Ոչ աղջիկ կտեսնեք, ոչ բոզ կին։

Դեռ ներս չմտած—
170 Ձեզ կգրկե Նոսկեն։
Չվախենաք։
Թեկուզ—
Հենց առաջին պահին—
Կտեսնեք մի նստուկ, մի կուզ։
175 Նոսկեն էդպե՛ս է հենց։
Մեջքը դժվար է շտկում։