Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 3 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/189

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Նոսկեին որ տեսաք—
205 Կարող եք դուք ներս չգնա՛լ էլ։
Միևնույնն է՝ չեք գտնի գեղեցիկը։
Էդ բախտավոր դրախտում
Գեղեցիկը թե կա—
էլի նա՛ է

210 Իր դեմքով դեմը թե մրցի—
էն էլ—
Շեյդեմանը գուցե։
Բայց կուզո՞վ․
— Չի՛ հասնի երբեք էլ։

215 Մնացածը—
Մեկ է։

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ


Տեսա՞ք—
Ներեցեք արտահայտությանս—
Նրանց «դեմքը».
Եվ էն էլ—
5 Լրիվ չէ՛ էս սե՛րիան դեռ։

Դե ասեք.— ո՞նց է մեր տանը․

Օ, երկի՛ր իմ.
էս—էս—էս—էռիա․
С․С․С․P.