Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Գյումրի
Սիրելի Արտաշես Տեր—Մարտիրոսյանին,
գյումրեցի պոետին
Դեռ երգում է այստեղ զուռնան,
Դեռ դհոլը սիրտ է հուզում։
Թոզ հոգիդ դառնորեն ոռնա —
Միևնույնն է՝ կմեռնի անլեզու։
5
Օ, զուռնա՛, զուռնա՛, զուռնա՛
Տխրություն։
Թախիծ դեղին։
Օրերը ցնորք կդառնան,
Աշխարհը— անդուռ փակուղի։
10
Ստվերի պես կանցնես անհետ,
Ստվերի պես կյանքդ կմարի,
Ու, մռայլ, կխնդա մահիդ —
Գյումրին...
Դու մի օր կանցնես այստեղից։
15
Կուղեկցե քեզ երգը զուռնայի։
|
|