Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 3 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/193

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է


Մեռել է
Հուգո
Ստիննեսը։
Ես—
5 Բալշևիկ— տրիբուն—
Ընչի՞ եմ փչում էդ մասին
էս տողերիս տրուբեն—

— Որպեսզի լա՛վ դնքսենք մենք
էդ գելի քեռուն ու փեսին—
10 Լսեցե՛ք.
Ես
Պատմեմ ձեզ—
Ստիննեսի մասին։

Էստեղից է ահա, որ լսելո՛ւ եք։—
15 Ստիննեսի հանճարը—
Ավելի քան բարդ էր։
Լսե՛ք,
Լսե՛ք,
Լսե՛ք,
20 Ահա՛ թե ինչո՞վ էր հանճարեղ—

«այդ մարդը»։—