Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 3 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/194

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Ստիննեսը—
Կապիտալիստ էր։
Պարզ՝ սպեկուլյանտ։
Բայց ո՛չ թե խուրդա—մուրդա,
25 Ոնց որ մեր վանեցի չարչին—
Այլ ամբողջ աշխարհում առաջինը։

Գերմանիայի կեսը—
Ստիննեսի գրպանում էր։
Գերմանիայի օձիքը—
30 Ստիննեսի ձեռին։
Թոկը ձգել էր օձիքին—
Քաշում էր ձիգ։
Մի ծայրից ինքը,
Մյուսից— մուսյո Պունկարեն,
35 Այսինքն— էլի ի՛նքը, կամ իր ֆրանսական

քեռին։


Ինքը—
Մարդ էր, ոնց որ ամենքս։
Մեզ ամենքիս նման—
Լոկ մարմին ու միս էր։
40 Մի բան էր Ստի՛ննեսին
Տարբերում ուրիշից—
էդ նրա,
Հուգոյի
Եզան վիզը։

45 Օ, Ստիննեսի հանճարը— ավելի քան բարդ էր․
Հանճարի տարօրինակ օրինակ էր այդ մարդը։

Եդ մարդու հանճարը—
Ո՛չ թե ուղեղում էր,