Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 3 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/20

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Ու Գյումրին, գորշ ու դեղին,
Անտարբեր, մռայլ կնայի։

Դու կանցնես հարբած ու անտարբեր,
Քայլերով տարտամ, անիմաստ։
20 Բուլվարը մշուշ կպատե,
Կժպտա «Ապոլլո» սինեման։

Ու, ծույլ, աչքերի տակով
Կհեգնե գյումրեցի Վաղոն
Օրերիդ ցոլքը վարդագույն,
25 Որ կորավ կյանքիդ դագաղում։

Առավոտ կընկնես կիսամեռ,
Կկանգնի սիրտդ հանկարծ։
Իսկ Գյումրին դեռ օղի կքամե,
Ու էլի զվարթ կզնգա։

30 Լոկ երգերդ շների նման
Ետևիցդ երկա՜ր կոռնան,
Ու վրադ պատարագ կանե․․․
Զուռնան․․․