Jump to content

Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 3 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/200

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Միլիոն բանվոր։
Միլիոնավոր ճորտեր։
Ի՞նչ.
205 Մամուլի կարծի՞ք․
— Թքած վրեն։
Հուգոն—
Կգնե մամուլը.
— Տվե՛ք դես պրես—բյուրոն։
210 Ռադիո—տրեստ։
Պրես—ընկերություն։
Թերթ։
Գազեթ։
Թուղթ։

215 էլ մեռի՛ր, Գերմա՛նիա,
Հուգոն հո կա՞.
Հուգոն կլակի՛ դեռ
Քո բկին չոքած։
Բանվորը բողոքո՞ւմ է.
220 — Ինչքան ուզում է թող բողոքի։
Բանվորին
Կտա նա—
Մի տաք կողինք։
Բանվորին—
225 Հողե անկողին։
Ի՞նչ.
Ինչ—որ Կոմ—Կո՞ւս.
Կոմկուսից կուզի՛ նա— արյան տոկոս։
Կոմկուսին կկապի նա ռա՛յխսվերի թոկով։
230 Ի՞նչ.
— Բանվորը ուզում է դեռ ուտի՞.
— Դե թող աշխատի նա.