Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 3 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/203

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Մեր
         Կոմինտերնը։
        295 Միլիոն կյանքեր։
         Կերե՛լ ես։
         Դո՛ւ։
         Եվ էդ էլ—դեռ դեն։
         Բա Լեվինե՞ն,
        300 Բա —
         Ռոզա
         Լյուքսեմբո՞ւրգը։
         Լիբկնեխտն աբա՞․․․

է՜յ.
305 Պրոլետա՛ր,
Հիմա լսի՛ր
— Չմոռանա՛ս երբե՛ք դու—
Հուգո
Ստիննեսի՛ն․
310 Ստիննեսը— մեզ դե՛մ էր,
Բայց Ստի՛ննեսը— հեչ.
Էականն է— սիստեմը,
էականն է— է՛դ։
Էլ սրանից հետո
315 Ինչքան բուրժո՛ւյ տեսնես դու—
Դեմքին կարդա՛.—
         Աստ
         Հանգչի աճյունը
         Հուգո Ստիննեսի:

320 է՛յ, պրոլետար —
Չմոռոնա՛ս նրան,
Քանի կա կապիտալիզմը դեռ երկրի երեսին։