Jump to content

Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 3 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/209

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է


X


Նա կրկին ասում է․— «Գարունը
Ծաղկելու է էգուց վարդերով իր»:
Սակայն ո՞ր արևն է հուրհուրում այդ
Եվ ո՞վ է այդ նո՛ր արտևորը...



XI


Վերցնում ես քարը— մտածում ես.
«Հետքեր է կրում նա ջրի»—
Բայց չէ՞ որ այդ նո՛ւյն վայրկյանին հենց
Իր վրա դու քո ձեռքը դրիր։



XII


Մի անցորդ անցավ քաղաքից այս
Ու գնաց․ ու չեկավ նա ետ։
Եվ քաղաքը— կրկի՛ն գեղեցիկ է,
Նայում եմ նրան— թեև ե՛ս։



XIII


Դու ամե՛ն վայրկյան քեզ ժխտում ես
Ու այդպես ժխտելով՝ հաստատում․
Պարտըվում ես դու քեզ ու հաղթում ես,
Սակայն մի՛շտ՝ այդ դո՛ւ ես— ու դո՛ւ։



XIV


Անտառը թափում է իր սաղարթը,
Անտառում հատնում է ու վատնում․
Բայց նայի՛ր— ինչքա՜ն նա զվարթ է,
Ինչքան նո՜ր է— ու մի՛շտ անհատնում։