Jump to content

Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 3 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/212

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է


XXII


Դու ինքդ քո մեջ միասիրտ.— ինչ որ կաս՝ նա կա

ու այդպե՛ս է։

Դու տրվում ես մեզ մի՛շտ միասին.— ինչ որ կաս՝

նա կա ու այդպե՛ս է։

Բացվում ես, լինում, գոյանում— հառնելով հենց

ի՛նքդ քո դեմ։

Պատմում ես դու մի՛շտ քո մասին.— ինչ որ կաս՝

նա կա ու այդպե՛ս էր։



XXIII


Ախ, նայե՛ք, այդ մարդը, այդ հիմարը.— նա տեսնում է

լոկ այն, ինչ տեսնում է․

Հավատում է նա, որ սա քար է. նա տեսնում է լոկ

այն, ինչ տեսնում է․

Դու ծաղրի՛ր նրան, իմաստու՛ն․ դու տեսնում ես

աճումն ու ընթացքը

Եվ գիտես, որ ընթացք է աշխարհը,— նա տեսնում է

լոկ այն, ինչ տեսնում է։



XXIV


Այդ կապիկը՝ ձեռքին հայելի— նա կարծում է՝

արդեն իմաստուն է․

Ժպտում է հայելուն նայելիս— նա կարծում է՝

արդեն իմաստուն է․

Ախ, նայեք՝ ինչպե՜ս է սեղմել նա փայլուն ապակու

այդ կտորը․

Իր միրաժն է տեսել նա էլի— և կարծում է՛ արդեն

իմաստուն Է։