Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Քեզ տրված է կյանքը, որ լինես — ու ոչինչ երազ չթվա,
Որ կյանքում քո կյանքը շինես — ու ոչինչ երազ չթվա.
Քեզ գերում է ընթացքը այս տաք, բայց տեսնո՞ւմ
ես դու այն, որ գալիս է,
Գալիս է իր գալիքը հինե — ու ոչինչ երազ չթվա։
|
|
Աշխատի՛ր, տոկա՛ անդադար, ստեղծի՛ր անդուլ—
դա կամուրջ է.
Դրանո՛վ ես շինում դու աշխարքը, դրանո՛վ
քանդում — դա կամուրջ է.
Դրանով սերմանում ես կյանքեր, մեռնելով՝ հառնում
դրանում․
Հուրհուրա խանդո՛վ, իմաստո՛ւն, ու խնդա՛
խնդուն — դա կամուրջ է։
|
|
Ընթացի՛ր դու, մա՛րդ, անդադար, որ ոչինչ քեզ
երազ չթվա,
Որ լինես անվախճան ու հար — ու ոչինչ քեզ
երազ չթվա,
Որ զգաս, շոշափես դու կյանքը՝ մշտահո՛սը դու
այդպիսով—
Եվ դառնա աշխարհը՝ աշխարհ — ու ոչինչ քեզ
երազ չթվա։
|
|
Ծովափին նստած է մի մարդ.— այդ դո՞ւ ես գուցե,
իմաստո՛ւն․
Նայում է ծովին նա հանդարտ.— այդ դո՞ւ ես գուցե,
իմաստո՛ւն.
|
|