Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 3 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/22

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Դառնացած, որ չեն թողնում ներս։
Եվ նորից, որպես մասխարա —
Թռչում էր—կոր գծով —
Վեր...

25 Ի՜նչ խղճուկ էր այդ ծեր վանեցին.
Այդ երգը, երգը սրինգի...
Այդ երգը՝ աստղային, անծի՜ր․..
Այդ երգը — անոգ, անգին․..

Քեզ խրատ, պոե՛տ, այստեղից.
30 Օ, երբե՛ք չերգես անտեղի։

Լավ է — կորչես անհետ,
Լավ է — մա՛հը դեղին։

Օ, լավ է կոտրես հանգիստ
Սրինգըդ, որպես թևեր,—
35 Միայն թե, պոե՛տ, կյանքից
Սրինգի պես վեր չթևես...