Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 3 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/221

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է


ԲԱՔՈԻ



Այստե՛ղ է ապրում Կրակը։
Ու Ոսկին, տա՜ք Ոսկին հոսում է հուր—հուր,
Հոսում է վառվռուն—
Վարը,
5 Ջղուտ երկրի երակների միջով։

Վարը,
Հողի ծոցում,
Եփվում է թեժ Ոսկին։
Ոսկին ծփում է հորդ, օվկիանի նման։
10 Ու նժույգներ բոցե,
Որ չեն մեռնում իսկի—
Վարը, երկրի խորքում, վրնջում են հիմա։

Բաշերը խփում են հողին,
Վարից ձգտում են վեր
15 Ու փնտրում են ելքի՜, ազատության ուղի։
— Կարմի՜ր, կարմի՜ր ձիեր,
Ձիեր Կյանքի՜, Կամքի, Ազատության, Ուժի՜,
Ժամանակի՜ ձիեր...

Խելապտույտ՝ երկրի զնդաններում կորած,
20 Երկրի անհուն բանտում—