Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 3 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/224

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը հաստատված է


Ու հուրհրա՛ հեռուն, որպես բախտի նշան».
Կամքի՜ նման թող մեր երակներին խոսի
Ամեն վայրկյան ու ժամ։

Հանե՜ք Ոսկին հիմա,
80 Հանե՜ք Կրակը թեժ,—
Ինչպես արյունը ձեր երակներում կարմիր —
Ոսկի՜ն, կարմի՜ր Ոսկին
Թող աշխարհից-աշխարհ ու եզերքից-եզերք
Արևավա՛ռ վառվի։

85 Աշխատանքի՜, Կամքի՜, ո՜վ բանակներ հսկա,
Վաղվան Արև-հույսի ու հաղթության երգով —
Հանե՜ք գալիք կյանքի ու խնդության Ոսկին
Եվ աշխարքի վրա թափե՜ք զվարթ ձեռքով...

Հանե՜ք, հանե՜ք ցմահ,
90 Եվ թող ձեր բյո՜ւր հոգում
Նվիրական ապրի՛, դրոշակի նման —
Բաքուն․..
— Կարմի՜ր Բաքուն․․.

1922