Jump to content

Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 3 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/225

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է


* * *

Ընկեր գյուղացի
էսօր
Դու
Ինքդ պիտի
5 Տեր կենաս դաշտիդ ու հացիդ․․․

էսօր
Քո
Բերքը տուր—
Մի չնչին մասը բերքիդ,—
10 Որ
Վաղը—
Եկող աշնան—
Քո դաշտը շնկշնկա՜, երգի․․․

էսօր
15 Թե
Ընկեր գյուղացի
Գնեցիր մի «աբլիգաց»—
էկող աշունքվա քո հացին
էլ ո՞վ,
20 Ո՞վ
Մոտ կգա։