Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 3 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/227

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է


ՀՐԱԺԵՇՏԻ ՊՈԵԶ

1


Երևա՜ն
Քեզ
Իմ խռպոտ ճի՛չը էսօր․ —
Ես
5 Թողնում եմ մի տարով
Փողոցներդ նեղ ու քոսոտ։
Գնում եմ
Նորից
Հյուսիս․
10 Գնում եմ— Մոսկով,
Ռուսեթ։
Թող
Զանգուն
Զնգալով հոսի—
15 Թող խոսի ինչքան կուզե,
Ինձ
Ի՞նչ...
Ի՞նչ Աբովին․

Մեզ, որ տանն ենք լուսնի՛ վրա էլ։
20 էնտեղ —
Մի ուրիշ երգ կթովի
Մեր հոգին խենթ ու ջահել։