Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 3 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/233

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Աչքը միշտ հեռուն— ծովին,
Աչքերում կարոտ մի հրձիգ՝
Հարցրեց հնչուն ձայնով իր
Մի պահ անց երկրորդ արմեյցին.—
80 — էնտեղ է՛լ կան անթիվ մարդիկ,
Եվրոպում... բանվորին — էնտեղ բա՛նտ է․․․
Բայց ընչի՞ մեր գցած կարթին
Մոտ չեկավ, չընկավ Եվրոպա՛ն դեռ․․․
— Խե՜– խե՜֊խե՜—
85

Ժպտաց ծեր ձկնորսը.—


Եվրոպան հիմա— ոնց որ ձուկը․
Դեռ փորձում է...
Երկար կփորձի՛ դեռ...
Դեռ կտցում է...
90 Սպասի՛ր.
Եվրոպի բուրժույը
Որքան էլ արգելքներ բարդի —
Միևնույնն է —

էգուց ընկնելու է՛


95 Մեր ծերուկ Իլյիչի կարթին...
Ասաց — ու ժպտաց ծեր ձկնորսը։
Արմեյցիք նայեցին ծովին։
Աչքերում—

Եվրոպա՛ն էր—


100 Հեռու որսը թովիչ։
 
Բարձրանում է արևը։
Ու երկար
Դեռ նայում էին դեպի ծով
Երկու ռուս արմեյցի երկաթ
105 Ու ծերուկ,
Ռռւս մի ձկնորս։