Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 3 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/234

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Ծփում էր ծովը։
Աղմկում էր։
Ու ծովի ծփանքից հերսոտ
110 Իմ հոգուն երկա՜ր դեռ խոսում էր—
Երկաթե,
Ծեր մի ձկնորս.—
— Սպասի՛ր.
Եվրոպի բուրժույը
115 Որքան էլ արգելքներ բարդի
Միևնո՛ւյնն է՝
էգուց ընկնելու է
Մեր ծերուկ Իլյիչի կարթին։