Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 3 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/235

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է


ԴԵՊԻ ՍՏԱՄԲՈԼ

1


ճեղքում է ջուրը ճղփոցով
(«Բուկովինա» նավը։
Վերևում— երկինքը։
Դեմը ծով։
5 Վերևում—ներքևում—խոնավ է։

Ոնց որ դեղին կատու՝
Բաթումը մեր ափից
Թարթում է աչքերը։
Չափում է աչքերով հեռուն։
10 Պատրաստ է ցատկելու.
Ու՞ր։
— Մինչև ջրերը էն ափի,
Մինչև Ստամբոլ։։

Կծկվել է պիրկ, իր ափին,
15 Լարել է մկաններն ամեն,
Որպեսզի թափը չխաբի
Վճռական ժամին։

Ճեղքում է ջուրը «Բուկովի՛նան»։
Հեռանում է Բաթումը։