Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 3 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/236

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

20 Սուզվում է ջրերում քիչ—քիչ:
Դիմացից բարձրանում է հիմա հինը—
Կորչում է Բաթումն աչքից։

Դեռ նոր ենք հեռացել մեր ափից—
Եվ ուրիշ է արդեն հիմա շուրջս.
25 Մոտենում է ահա— մի օսլայած կապիկ,
Եվ ահա՝ իր զրույցը.—

— Գիտե՞ք որ Տրո՛ցկին իր զորքով
Գնում է Մոսկվայի վրա։
Լռում է հայացքիս ներքո։
30 Խոժոռած՝ նայում ենք իրար։
— Դուք ճի՞շտ եք ասում,
        — Իհա՛րկե։
Վկա է ձեր հոգին անմահ։
Հասկանու՛մ եմ։
35 Հանում եմ գլխարկս։—
Մտնում ենք—
       «Արտասահման»

2


Ճեղքում է ծովը ճղփոցով
«Բուկովի՛նա» նավը։
40 Վերևում— երկինք է։
Դեմը ծով։
Վերևում—ներքևում—խոնավ է։

Շուրջս հնչում են օտար բառեր։
Շուրջս ջրերը,
45 Մարդիկ,
Իրերը