Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 3 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/237

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Խռիվ`
Լռել են.
Ելել է հինը ու կյանք առել։

50 Այս ի՞նչ է.
Նայում եմ շուրջս—
Խլրտում են սինյոր ու մուսյո:
Որն ուրախ,
Որը զուսպ,
55 Որը լուրջ է—
Ու բոլորն էլ գոհ են էդպիսով։

Բոլորը զվարթ են,
Բոլորը գոհ։
Եվ միայն մի մարդ է,
60 Որ քաշվել կանգնել է մի կողմ։

Կանգնել է, մենակ, նա մի կողմ
Ու աչքերը հեռուն, ծովին`
Մտածում է, թերևս, որ շուտով
Դժվար թե լինի... Մոսկովում։

65 Դժվար թե դառնա էնտեղից,
Ուր տանում է իրեն «Բուկովի՛նան»։
Դժվար թե ափերում էն դեղին
Նա գտնի իր թողած տղին
Եվ գգվի նրան նրա կինը։

70 Նրա դեմքը սառն է, ոնց որ քար։
Անտարբեր է դեմքը։
Թեպետ—
Սառել է դեմքին թրքական —
Մի ինքնակամ ժպիտ։