Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 3 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/239

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

— Շրջում է արդեն Չեմբերլինը․
էսօր չէ էգուց — կերգեն...
Կպարե՜ն Մոսկվան ու Բեռլինը․․․
Ու լիզում է շրթունքը իր գեր։

105 Ժպտում է,
Ճարպը կապտած
Հոսում է,
Հասնում է մինչև հոնքը։
Եվ ասում է.
       110 Մասնավոր կապիտալ,—
Ահա ա՛յս է կյանքի սկզբունքը։

Ես լարված լսում եմ զրույցը
Եվ հանկարծ տեսնում եմ —
Քիչ հեռուն
115 Կանգնած է —
       Վաղուց գուցե —
Ու լսում է ընկերը էն թուրք։

Նայում է աչքերիս նա լուռ,
ժպտում է․
120 Ժպտացող աչքերում
Ես տեսնում եմ — Ստամբոլի հեռուն,
Ու կռիվ,
Ու պայքար,
Ու ռումբ։
125 Օ, մենք —
Հասկանում ենք իրար։
Ավելի՛ն․—
Իրար գիտենք։