Jump to content

Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 3 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/240

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Եվ գիտենք՝ աշխարհի վրա
130 Դեռ երկա՜ր պայքարենք պիտի։

Նայում է մի պահ նա միայն —
Բայց էդ պահը մեր մեջ — ոնց որ դարը։
Հասկանում ենք, անխոս, մենք իրար
Ավելի,
135 Քան եթե բառեր։

Հասկանում ենք, որ դեռ նո՜ր պիտի գան
Օրերը, որոնց դեմ անհամբե՛ր ենք,
Որ դեռ դեմն են կռիվ ու պայքար
Ու դեռ դեմն է մեր մեծ Հոկտեմբերը․․․

140 Թող նրանք մտնեն ռեստորան,
Ուր աղմուկ է, ժխոր ու քրքիջ է։—
Մենք գիտենք՝
Մեզ այնտեղ սպասում են նրանք,
Որ ամբողջ աշխարհի վրա
145 Թե նրան, թե ինձ — արնակի՛ց են․․․