Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 3 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/241

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է



ԲԵԼԳԻԱ — ԼԻԵԺ

(ճամփորդական տետրակից)



Առավոտ կանուխ արթնացա ես․
Գնացքը սահում էր դանդաղ—
Ու փռվում էր աչքերիս դիմացը
Երկաթե ծառերի մի անտառ։

5 Բլուրներ էին մոխրագույն,
Կողերին՝ երկաթե ռելսեր.
Կամարներ կորգիծ ու բեկուն —
Եվ ամբո՛ղջը, ամբո՛ղջը ռելսե։ —

Իսկ հետո — մարգեր մուգ կանաչ
10 Եվ ամեն մի մատնաչափն այնտեղ—
Մարդկային մատներով բանած
Ծաղկանկար հանդեր...

Ու նորից՝ տներ բետոնե
Վիթխարի դռներ ապակի,
15 Մի կամուրջ հսկա, մի թունել
Ու կամարներ կրկին...

Ու նորից գործարան ու մարգ,
Շառաչուն երկաթ ու կանաչ