Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 3 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/248

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Ես հերոս եմ քաջ,
Իսկ դու այլանդակ․․․»։

11


Եվ նրանցից հենց որ մեկի
70 Քիթը մի քիչ հարևանի
Կողմը թեքվեր,
Հենց որ մեկը հարևանի
Կողմը նայեր —
Ռուսը լիներ,
75 Գերմանացին,
Թե չինացին —
Մյուսն իսկույն
Հարայ կտար,
«Կա՛ց» կկանչեր,
80 Կծղրտար։

12


Եվ հարևանն հարևանին,
Որպեսզի նա սյունից չանցնի,
Իրար անցած ու շտապով —
Ճիշտ ճակատին կտար թափով։

13


85 Կռվում էին տղերքն այս մեր
Թեկուզ հաճախ, սակայն ծածուկ.
Մեկը հանկարծ եղբոր գլխին
Կտար — ու պո՜ւկ։
Մյուսն էլ, դե,
90 Իրա հերթին
Կտար սրա
Քթին—մռթին,